Ստորեւ՝ սոյն տասը առաջարկները.
1.Վերացնել ընտրութիւնների անցկացման գործող տարածքային վարկանշային ընտրակարգը, անցում կատարել ընտրութիւնների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգին:
- Ընտրական մասնագիտացուած յանձնաժողովների համակարգի ձեւաւորում՝ ընտրութիւնների համար յստակ հասցէական պատասխանատուութիւն սահմանելու նպատակով: Միաժամանակ ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններին կամ կուսակցութիւնների դաշինքներին, վստահուած անձանց միջոցով, լիազօրութիւն տալ լիարժէք հսկողութիւն իրականացնելու տեղամասային ընտրական յանձնաժողովների նկատմամբ:
- Կուսակցութիւններին կամ կուսակցութիւնների դաշինքներին տրուող մանտաների առաւելագոյն 2/3 շեմի նուազեցում մինչեւ մանտաների ընդհանուր թուի 3/5ը:
- Բազմակի քուէարկութիւնները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծում:
- Ընտրական իրաւունքի ազատ իրացման դէմ կիրառուող ֆինանսավարչական ներգործութիւնները կանխող եւ բացայայտող մեքանիզմների ներդրում‘ ուղղուած ընտրակաշառքի եւ վարչական պաշարի ազդեցութեան վերացմանը:
- Ընտրութիւնների հնարաւոր կեղծիքների ծաւալ արձանագրող գործիքակազմի ստեղծում: Մասնաւորապէս, պատահական ընտրանքով առանձնացուած որոշակի թուով տեղամասերի ընտրութիւնների արդիւնքների ստուգման ու վերլուծութեան եզրակացութեան տարածումը ողջ ընտրութիւնների վրայ:
- Ընտրութիւններից առաջ (ողջամիտ ժամկէտներով) դադարեցնել բարեգործական կազմակերպութիւնների կողմից բարեգործական գործունէութեան կատարումը, բացառել այն կուսակցութիւնների կամ դաշինքների մասնակցութիւնն ընտրութիւններին, որոնց անուանումները համընկնում են բարեգործական կազմակերպութիւնների անուանումների հետ:
- Հանրային հեռուստատեսութեան եւ հանրային ռատիոյի անվճար տրամադրուող եթերաժամերի քանակի եւ հեռարձակման ժամերի վերանայում:
- Ներդնել ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան գործուն համակարգ:
- Վերանայել եւ խորացնել ընտրական յանցագործութիւնների համար նախատեսուած պատժաչափերը:

