Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր

By Yerkir Media | Monday, 10 September 2018

nikol-pashinyan-putin67 (1)

«Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում և հայկական, և ռուսական, և միջազգային մամուլում խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին: Ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլև, թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նախքան սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպումը իրենց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով: «Մենք այսօր քննարկեցինք դրանից հետո տեղի ունեցած բոլոր այն իրադարձությունները, որոնք արժանի են քննարկման: Ես ուրախ եմ արձանագրել, որ այդ բոլոր քննարկումներում ընդհանրացրել ենք մեր պատկերացումները և եկել ընդհանուր հայտարարի»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement