«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է Երևանում կարևոր հարցերը լուծել հանրաքվեի միջոցով

By Yerkir Media | Monday, 10 September 2018

hayk marutyan (1)

Այս մասին «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ Երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի են ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»,-ասաց նա:

Մարությանի խոսքով՝ դաշինքն իր նախընտրական ծրագիրը գրելիս հաշվի է առնել մի շարք կարևոր սկզբունքներ:

«Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- նշեց Մարությանը:

Թեկնածուի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հնարավորինս ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Հայաստանում կատարվող անարդարությունների դեմ:

«Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր միասին տարիներ պայքարել են այս օրվա համար, նաև մարդիկ, ովքեր մտահոգ են Երևանի ապագայով ու ունեն շատ բարձր պրոֆեսիոնալիզմ տարբեր ոլորտներում»,- ասաց Հայկ Մարությանը:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement