Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն երկրի համար հարստություն ստեղծողները

By Yerkir Media | Monday, 10 September 2018

nikol pashinyan (1)

«Սա առաջին մարզային համաժողովն է, որի նպատակն է տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից և արտերկրում ու  Հայաստանում ապրող գործարարներին հրավիրել զրույցի, հասկանալու համար, թե որ ոլորտում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի մենք կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը: Մենք նման համաժողովներ պետք է կազմակերպենք հանրապետության բոլոր մարզերում, իսկ հիմնական կարգախոսը հանրահռչակելն է զարգացման այն բանաձևը, որ մենք դնում ենք մեր գործողությունների հիմքում: Եվ այդ զարգացման ամենակարևոր առանցքային դրույթն այն է, որ Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իրապես գործընկերային հարաբերություններ հաստատել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ կառավարության անելիքը տեսնում են հավասար հնարավորությունների, արդարության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծման մեջ, որովհետև այն հին մոտեցումը, ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ բացի, աշխատատեղեր ստեղծի, ժամանակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ: «Կառավարությունն աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեության ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, գիտեն, թե ինչպես է պետք դա անել և գիտեն ոչ միայն բացել, այլ դա շարունակել, պահել, զարգացնել և ավելի ընդլայնել»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ համաժողովի հիմնական նպատակը կառավարության և գործարար համայնքի միջև գործընկերություն հաստատելն է, մտադրությունները ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ ՀՀ-ում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, ովքեր երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաև իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում, հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում: «Բոլոր խնդիրները, որ այսօր մեր երկրում կան, կապված են պետական եկամուտների ծավալների հետ: Եվ պետական եկամուտների ծավալների աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, կախված է նրանից, թե  ինչքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի: Այս միջոցառումը կազմակերպել ենք ընդգծելու համար այս հանգամանքը, որ մենք ցանկանում ենք քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք գործունեության այդ տեսակը ծավալեն մեր երկրում»,— ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ համաժողովի մասնակիցների մի զգալի մասը ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  «Կարող եմ լիարժեքորեն ասել, որ այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են նոր, կարող եմ ասել աննախադեպ մակարդակի: Իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, հետևաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, ինչը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան: Իսկ դա ևս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Հայաստանում»,- նշեց Փաշինյանը:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement