Նիկոլ Փաշինյան. Ազգային ժողովն արձակված է իրավունքի ուժով

By Yerkir Media | Friday, 02 November 2018



Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժով Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:

Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամկետից շուտ:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ազգային ժողովն արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement