Անցեալ Տարի Հայաստան Ժամանածներուն Թիւը Մեկնածներէն 20 Հազարով Աւելի Է

By Asbarez | Thursday, 17 January 2019

aeroport-1

ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան «ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է, որ անցեալ տարուան ընթացքին Հայաստան ժամանողներուն թիւը գերազանցած է մեկնածներուն թիւը:

«2018 թուականի Յունուարի 1ից մինչեւ Դեկտեմբերի 25ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերութիւնը կազմել է 20 հազար 713:

Այսինքն Հայաստան ժամանածների թիւը 20 հազար 713ով շատ է եղել մեկնածների թուից:

Նախորդ տարուայ ցուցանիշը նուազ 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017ին մեկնածների թիւը 25 հազար 932ով աւելի է եղել ժամանածների թուից:

Փորձագէտները կանխատեսում էին, որ այս տարին կը փակենք (աւելի) 10 հազարով: Փաստօրէն ժամանումները կանխատեսուածից կրկնակի աւել են: Դուխով», գրած է Փաշինեան:

comments