Հայաստան Կը Մնայ Արցախի Անվտանգութեան Միակ Երաշխաւորը

By Asbarez | Friday, 10 May 2019

0510zohrab

ԵՐԵՒԱՆ.- Արտաքին գործոց նախարար Զօհրապ Մնացականեան Հինգշաբթի, 9 Մայիսին լրագրողներու հետ զրոյցի մը ընթացքին անդրադարձաւ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու նախաձեռնութեան:

«Ես դեռեւս կը խուսափեմ մեկնաբանութիւններից, որովհետեւ արդէն ասել եմ, որ Հայաստանն ու Արցախն ունեն բաւական յստակ ձեւաւորուած խորը համակարգ: Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգութեան միակ երաշխաւորը: Ղարաբաղի հարցում եղել եւ մնում է 150 հազար մեր հայրենակիցների անվտանգութեան խնդիրը: Մենք ունենք բազմաթիւ ձեւեր եւ գործիքներ՝ արտայայտելու եւ ապահովելու այդ երաշխաւորման գործառոյթը: Սա մշտական ու շարունակական գործընթաց է: Ինչպէս է ողջամիտ դա անել, սա քննարկման առարկայ է: Այսինքն՝ ոչինչ չի բացառւում, բայց ամէն ինչ ողջամիտ եւ ճիշդ պէտք է լինի», ըսաւ Մնացականեան:

comments