ՀՅԴ Բիւրոյի Յայտարարութիւն

By ARF | Sunday, 19 May 2019

 

Ամիսներ շարունակ Դաշնակցութիւնն ահազանգում էր, որ երկրում սերմանուող ու խրախուսուող քաղաքական անհանդուրժողականութիււնն անխուսափելիորէն հանգեցնելու է պառակտումների ու ատելութեան։ Ցավոք, դա այլևս իրողութիւն է։ Ժողովրդի տարբեր հատուածներին իրար դէմ լարելու, հասարակութիւնը «սևերի» ու «սպիտակների», իւրայինների ու թշնամիների բաժանելու իշխանութիւնների քաղաքականութիւնն արդէն գործնական դրսեւորումներ է ստանում։

ՀՅԴ Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարեանն իր մանկահասակ թոռների հետ Ազատութեան հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկուել մոլագար ամբոխի կողմից։

Անհանդուրժողականութեան ու թշնամանք տարածելու իշխանութեան անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելութեան խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդէն ն իշխանութիւնների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն։

Ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականքը գլուխ է բարձրացրել եւ փորձում է իր կամքն ու ստոր արժէքները պարտադրել։ Ամիսներ շարունակ լրատոամիջոցներով ու հանրային հարթակներում Դաշնակցութեան առանձին գործիչների ու կուսակցութեան դէմ իրականացուել է կազմակերպուած, ուղղորդուած ու յովանաւորուող հակաքարոզչութիւն, սերմանուել է թշնամանք ու ատելութիւն։

Հրանտ Մարգարեանին ու Դաշնակցութեանն ուղղուած անբարոյլ յլայտարարութիւնները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը մենք գնահատում ենք որպես հստակ ուղղորդուած գործողութիւն և ստոր քայլ Դաշնակցութեան համահայկական ողջ ընտանիքի դեմ։ Յանուն հասարակական համերաշխութեան շատ դեպքերում ենք լռել։ Թերևս մեր լռութիւնն ու համարժէք քայլերով չպատասխանելը ոմանց մօտ ստեղծել է անպատիժ մնալու թիւր մտայնութիւն։ Այլևս չենք հանդուրժելու, քանզի հայ մարդուն ոչ վայել վարքագծով ագրեսիվ փողոցային խուժանը հասարակութիւն չէ։

Պահանջում ենք երկրի իշխանություններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին, օրէնքի ողջ խստութեամբ պատժել մեղավորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին։

ՀՅԴ Բիւրո
19 Մայիս, 2019 թ.

comments