* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

«Իշխանութիւնը Հայաստանում Շփոթուած Է» Կ՛ըսէ ՀՅԴ Բիւրոյի Անդամ Վահան Յովհաննիսեան

Wednesday, 04 January 2012     |    |   

Source: Asbarez
Tags: arf, armenia

ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».- ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահան Յովհաննիսեանն իր www.vahan.am կայքին մէջ անդրադարձած է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերեալ ՀՅԴի ու «Ժառանգութիւն կուսակցութեան համատեղ յայտարարութեան: ՀՅԴ Բիւրոյի անդամը հետեւեալ ձեւով բանաձեւած է իր կարծիքը այս հարցին կապակցութեամբ.

«Չնայած ցուցադրական ինքնավստահութեանը, իշխանութիւնը Հայաստանում շփոթուած է: Առաջին, բարձրաձայնուող ամպագորգոռ նախաձեռնութիւնները սոցիալ-տնտեսական ոլորտում արդիւնք չեն տալիս, իսկ կերակրել ժողովրդին՝ նկարած մակրոտնտեսական ցուցանիշներով ոչ մի կերպ չի յաջողւում: Բայց դա առանձին թեմա է, եւ իշխանութիւնների անհանգստութիւնը միայն մասամբ է պայմանաւորուած արտաքին պարտքի աճով, բնակչութեան աղքատութեամբ ու արտագաղթի սպառնացող տեմպերով:

«Հայաստանի իշխանութիւնների տագնապի ու անվստահութեան հիմնական պատճառը նրանց առջեւ կանգնած քաղաքական խնդիրների բարդացումն է: Աշխարհի նախկին սովորական պատկերն ի չիք է դարձել: Աշխարհը մէկ ակնթարթում փոխուեց ու պարզուեց, որ հնարաւոր չէ միաժամանակ կրծքին սեղմել Նժդեհի ցիտատների (խօսքերու-Խմբ.) հաւաքածուն եւ հայ-թուրքական արձանագրութիւնները, ամբողջ աշխարհին խոստանալ օրինակելի ընտրութիւններ եւ հետեւողականօրէն թոյլ չտալ ընդդիմութեան կողմից առաջարկուող խարդախութիւնների դէմ իրական երաշխիքների ընդգրկումն Ընտրական օրէնսգրքում: Պարզուեց, որ եւրաինտեգրումն (Եւորպայի մաս կազմելու գործընթացը-Խմբ.) ու եւրասիական ինտեգրումն այնքան էլ նոյն բաները չեն ու չի կարելի մշտապէս խոստանալ մի բան, անել մէկ այլ բան կամ չանել ոչինչ:

«Եթէ նախկինում միայն մէկ ուղղորդող աստղ կար, ապա այժմ գիտակցուած, ճկուն ու հեռատեսական ընտրութեան անհրաժեշտութիւն է առաջացել: Իսկ այդպիսի ընտրութիւնը (եւ ընդհանրապէս բոլոր ընտրութիւնները) մերոնց համար օտար են ու անհասկանալի: Յանկարծ, իրենց համար անսպասելիօրէն պարզուեց, որ ոչ միայն Մոսկուան արցունքներին չի հաւատում, այլեւ Բրիւքսէլը, էլ ուր մնաց խօսենք Վաշինգթոնի մասին:

«Եւ ի վերջոյ, արդէն հայ հասարակութիւնն էլ է դադարել հաւատալ մեր իշխանութեան չփոխուելու համար հիմք հանդիսացող անբարենպաստ բնակլիմայական պայմանների ու կապիտալիզմի համընդհանուր ճգնաժամի մասին հեքիաթներին: Այստեղ էլ պարզուեց, որ մէր իշխանութիւնն ընտրութեան առաջ է: Յայտնի սցենարը՝ մէկ ուղղորդող աստղով, պահանջում է ցանկացած գնով պահպանել իշխանութիւնը: Բայց արդէն փայլատակում է մէկ այլ ուղղորդող աստղը՝ ցանկացած գնով խուսափել 2008թ. մարտեան դէպքերի կրկնումից:

«Իսկ ինչպէ՞ս խուսափել, եթէ արդէն յայտարարուել է սեփական ջախջախիչ ու անխուսափելի յաղթանակի մասին:

«Մի ելք կայ. այն յստակ նախանշուած է ՀՅ Դաշնակցութեան ու Ժառանգութիւն կուսակցութեան միացեալ յայտարարութեան մէջ: Իշխանութիւնը պէտք է հրաժարուի մեծամասնական ընտրակարգից:

«Եթէ Հանրապետական կուսակցութիւնն այդքան համոզուած է իր հանդէպ ունեցած համաժողովրդական սիրոյ մէջ, ապա ոչինչ չի կորցնի: Ընդհակառակը՝ իրական հնարաւորութիւն կը ստանայ ազատուել «անցանկալի կերպարներից», ովքեր իրենցով են արել մեծամասնական ընտրատարածքները եւ անցել են լկտիութեան բոլոր սահմաններն ու խայտառակում են անգամ իրենց ոչ այնքան բարեպաշտ հովանաւորներին:

«Վերջիններս արդէն, կարծես ակնարկում են, որ ժամանակն է մաքրել շարքերն ու մեծամասնական ընտրական ցուցակները: Ի հարկէ, աւելի հեշտ է Աւգեան ախոռները մաքրել, բայց մի օր պէտք է սկսել, չէ՞:

«Ի՞նչ իմաստ ունի կոսմետիկ մաքրութիւնը, եթէ մեծամասնական ընտրատարածքներից կ՛ընտրուի ու նորից իշխանութեան մաս կը կազմի լկտիացած զանգուածը եւ տեղեր կը զբաղեցնի խորհրդարանում կամ իշխող կուսակցութեան կառավարման համակարգում: Թէ՞ առանց նրանց փողերի ու այդ փողերով գնուած ձայների ընտրութիւնների գնալը Ձեր համար վախենալու է ու անսովոր: Հանրապետականնե՛ր, եթէ ցանկանում էք մաքրուել, ուրեմն պատմական հնարաւորութիւն ունէք, բաց չթողնէ՛ք: Առաջ Հայաստան»:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement