Ռոպերթ Քոչարեան Եւ Սերժ Սարգսեան Հանդիպում Ունեցան

By Asbarez | Thursday, 25 June 2020

0625Rob-Serj

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեան ու Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեան հանդիպում ունեցան: Այս մասին յայտնեց Սերժ Սարգսեանի գրասենեակի պատասխանատու Մերի Յարութիւնեան:

«Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Ռոբերտ Քոչարեանը հանդիպել են` դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխութեան արդիւնքում նրա ազատ արձակուելուց երկու օր յետոյ: Սերժ Սարգսեանը տեսակցել է Ռոբերտ Քոչարեանին», յայտնեց Մերի Յարութիւնեան։

comments