Մադրիդեան Սկզբունքները Այլեւս Չեն Քննարկւում. Արցախի Արտաքին Գործոց Նախարար

By Asbarez | Friday, 04 September 2020

0904Mayilian

ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- »Ազատութեան« հետ ունեցած զրոյցին ընթացքին Արցախի արտաքին գործոց նախարար Մասիս Մայիլեան յայտնեց, որ այլեւս չեն քննարկուիր Մատրիտեան սկզբունքները։

««Մադրիդեան առաջարկները», ինչպէս գիտէք, առաջարկուել էին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին 2007 թուականի Նոյեմբերին, բայց այդ մադրիդեան տրամաբանութիւնն ինքը, արմատները դրա աւելի խորն են, դա հասնում է մինչեւ 91 թուականի Դեկտեմբերի 16ը, եւ Եւրոպայի 12 պետութիւնների արտգործնախարարներ մի փաստաթուղթ ընդունեցին, այն չափանիշներն ընդունեցին, որի համաձայն իրենք կարող են ճանաչել որպէս անկախ այն պետութիւնները նախկին Խորհրդային Միութիւնում եւ Արեւելեան Եւրոպայում, որոնք համապատասխանում են այսինքն՝ այդ չափանիշներին:

«Եւ այն ժամանակուանից սկսած այդ տրամաբանութիւնն իշխել է, եւ մինչեւ վերջերս այդ տրամաբանութեան մէջ էին գնում բանակցութիւնները, այսինքն՝ իրենց որոշման համաձայն՝ իրենք ճանաչել են որպէս անկախ հանրապետութիւններ միութենական հանրապետութեան կարգավիճակ ունեցող հանրապետութիւններին, բայց այն ժամանակ օրինակ՝ նոյն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը արդէն հռչակուել էր, այսինքն՝ Սեպտեմբերի 2ին հռչակուել էր, Դեկտեմբերին իրենք որոշում են կայացնում, բայց անտեսում են այդ իրողութիւնները, որ կայ օրինակ՝ նախկին Խորհրդային Միութեան տարածքում: Եւ այդ տրամաբանութեան մէջ շարունակուել է այս ամէն գործընթացը, եւ դրա արտացոլումը եղել են »Մադրիդեան առաջարկները«, որը երկար կեանք է ունեցել՝ 10 տարուց աւելի քննարկման թեմա է եղել իր տարբեր վարիացիաներով (տարբերակներով-Խմբ.): Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին, եւ դրա մասին յայտարարուել է մեր հայաստանեան գործընկերների կողմից, որ սեղանի վրայ որեւէ փաստաթուղթ, որեւէ առաջարկ այսօր չկայ: Դա նշանակում է, որ սեղանի վրայ չկայ անգամ նաեւ այդ՝ »Մադրիդեան առաջարկները»»:

comments

Advertisement