Ներկայիս Ատրպէյճանի Մէջ Կը Պահուի 21 Հայ Ռազմագերի

By Asbarez | Friday, 06 November 2020

1106Keri

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս»- Քննչական կոմիտէի հաստատուած տուեալներով` այս պահուն Ատրպէյճանի մէջ կը պահուի 21 հայ ռազմագերի:  Այս մասին 5 Նոյեմբերին տուած մամլոյ ասուլիսին ընթացքին ըսաւ Հայաստանի Քննչական կոմիտէի քրէագիտական վարչութեան պետ Ռաֆայէլ Վարդանեան:

«Այդ տուեալներն անընդհատ փոփոխւում են, կան տուեալներ, որոնք ճշգրտման փուլում են: Կայ երկու անձի վերաբերեալ տուեալ, որը ճշգրտւում է: Մարդու իրաւունքների միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցչութեան եւ անհատ իրաւապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացւում ՄԻԵԴ, որպէսզի կիրառուի հրատապ միջոց եւ Ադրբեջանին պարտաւորեցուի ներկայացնել յստակ տուեալներ, ինչպէս նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը: Այսինքն, որպէսզի  նրանք չխոշտանգուեն, ստանան անհրաժեշտ բուժօգնութիւն», ըսաւ Վարդանեան:

comments

Advertisement