Ատրպէյճանէն Վերադարձուած, Ապա Հայաստանի Մէջ Ձերբակալուած Ռոբերտ Նալբանդեան Ազատ Արձակուեցաւ

By Asbarez | Tuesday, 11 January 2022



ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Ատրպէյճանի մէջ գերութենէ վերադարձած, ապա Հայաստանի մէջ ձերբակալուած Ռոբերտ Նալբանդեան ազատ արձակուեցաւ. այս մասին յայտնեց իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեան:

«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը` Ռոբերտ Նալբանդեանը, այսօր վերադարձաւ ազատութեան: Նա 52 օր կալանուած էր. նախ` ադրբեջանական, ապա` հայկական զնդաններում: Հիմա նա կը վերադառնայ իր 3 անչափահաս զաւակների մօտ ու կը փորձի բուժել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասուածքները: Տարոսը` միւս տղաներին: Կրկնեմ, թշնամական գերութեան մէջ նրանց անցած տառապանքը պէտք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում», յայտնեց Մելիքեան:

comments

Advertisement