* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Լեւոն Արոնեան Կը Մերժէ Մասնակցիլ Ատրպէյճանի Մրցաշարքին

Friday, 03 February 2012     |    |   

Source: Asbarez
Tags: aronian, chess, sports, armenia

 

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Հայաստանի առաջնակարգ ճատրակի վարպետ Լեւոն Արոնեան Փետրուար 2ին հրապարակած է ՖԻԴԷի նախագահ Գիրսան Իլիւմժինովին եւ ՖԻԴԷի նախագահական կառոյցի անդամներուն ուղղուած յայտարարութիւն մը, որուն մէջ ըսուած է.

«Լրատուամիջոցներից տեղեկացայ, որ աշխարհի չեմպիոնի կոչման յաւակնորդների մրցումների անցկացման յայտ են ներկայացրել Ատրպէյճանի եւ Պուլկարիայի շախմատային ֆետերացիաները:

«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ատրպէյճանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյութիւն ունեցող մշտական լարուածութիւնը անհնար են դարձնում իմ մասնակցութիւնն Ատրպէյճանում անցկացուող որեւէ բարձրակարգ մրցաշարի:

«Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման յաւակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպէտք է գրոսմայսթըրին խանգարի ցուցադրելու այն ամէնը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցաւօք, այս պահին Ատրպէյճանում չկայ ազգութեամբ հայ որեւէ անձնաւորութեան համար: Բոլոր մասնակիցները պէտք է գտնուեն հաւասար պայմաններում, ինչը անհնար է յաւակնորդների մրցաշարը Պաքւում անցկացնելու դէպքում: Անվտանգութեան երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցութիւնը չեն կարող օգնել իրավիճակին:

«Հաշուի առնելով վերոյիշեալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճոյքով կը մասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման յաւակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցութիւնը Ատրպէյճանում անցկացուող յաւակնորդների մրցաշարին բացառւում է:

«Յոյսով եմ, որ դուք հաշուի կ՛առնէք այս նկատառումները՝ մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս»։

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement