* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Ըստ Կարապետեանի՝ 18ամեայ Բանակը Հասած Է Զգալի Յաջողութիւններու

Friday, 29 January 2010     |    |   

Source: Armen Press
Tags: armenian army, armenia

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>>.- Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործոց մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեան, Յունուար 26ին հանդիպելով լրագրողներու հետ յայտնած է, թէ Հայաստանի 18ամեայ բանակը վերջին տարիներուն հասած է զգալի յաջողութիւններու եւ արձանագրած է լուրջ ձեռքբերումներ: Ըստ անոր, հայկական բանակին մէջ կրճատուած են կաշառակերութեան դէպքերը, իսկ զօրահաւաքները կ՛իրականանան բնական ընթացքով։

<<Նախկինում եթէ մարդն առողջական լուրջ խնդիրներ ունէր, ձեւակերպւում էր տարկէտում եւ մէկ տարով յետաձգւում էր նրա ծառայութիւնը: Սակայն մէկ տարի անց, նա կրկին բժշկական յանձնաժողովին պէտք է ներկայանար: Օրէնսդրական բարեփոխումներից յետոյ, եթէ հաստատւում է, որ մարդն այնպիսի առողջական խնդիր ունի, որը բուժման ենթակայ չէ, ընդհանրապէս ազատւում է ծառայութիւնից: Սա նպաստում է աւելորդ քաշքշուկների վերացմանը եւ կոռուպցիոն (կաշառակերութեան-Խմբ.) դէպքերի նուազեցմանը>>, նշած է Հ. Կարապետեան՝ աւելցնելով, որ բանակին մէջ իրավիճակը բաւական բարելաւուած է, սակայն չի նշանակեր, որ խնդիրներ չկան։

Հ. Կարապետեանի կարծիքով, Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներու վերջին հանդիպումը չի տարբերիր նախորդ հանդիպումներէն: <<Պէտք չէր սպասել, թէ այս հանդիպումից յետոյ ղարաբաղեան հարցի լուծման գործընթացում լուրջ առաջընթաց կը գրանցուի: Իմ կարծիքով, մինչ ղարաբաղեան հարցի լուծումը՝ դեռ երկար ճանապարհ կայ անցնելու>>, յայտնած է Հ. Կարապետեան:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement