* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
03 February , 2012: Feast of St. Sarkis - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 03 February , 2012: Feast of St. Sarkis - Click here for details

Ղարաբաղի Մէջ Խորհրդարանական Ընտրութիւններ՝ Մայիս 23ին

Tuesday, 09 February 2010     |    |   

Source: Hedq
Tags: nagorno karabakh, nkr

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Հետք>>.- ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեան Փետրուար 5ին ստորագրած է հրամանագիր մը, ըստ որուն Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Ազգային ժողովի հերթական ընտրութիւնը տեղի պիտի ունենայ 2010ի Մայիս 23ին:

Յիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրութիւններուն 33 պատգամաւորներէն 17ն պիտի ընտրուի համամասնական, իսկ 16ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Նոյն օրը, մասնակցութեամբ ԼՂՀ կեդրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սերգէյ Նասիբեանի, Ղարաբաղի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերու ներկայացուցիչները քննարկած են ընդունուած <<ԼՂՀ ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրէնքին նախագիծը:

Լսումներուն ժամանակ տեղեկացուած է նաեւ, որ նուազած է կուսակցութիւններուն՝ խորհրդարան մտնելու համար սահմանուած ձայնին տոկոսը։ Նախապէս խորհրդարան մտնելու համար կուսակցութիւնը պէտք է հաւաքէր 10 տոկոս ձայն, իսկ կուսակցութիւններու դաշինքը՝ 15: Այժմ, խորհրդարանական ընտրութուններուն իբրեւ արդիւնք, կուսակցութիւն մը ԱԺ կրնայ մտնել առնուազն 5 տոկոս ձայնով, իսկ կուսակցութիւններու դաշինքը՝ 7 տոկոս: Այս փոփոխութեամբ, ըստ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանի, հնարաւորութիւն պիտի ստեղծուի աւելի ներկայացուցչական խորհրդարան մը ունենալու:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement