Հայ Երգիչներ Կոչ Կ՛ուղղեն՝ «Եւրոտեսիլ-2012»ը Պոյքոթի Ենթարկելու

By Asbarez | Friday, 24 February 2012

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Խումբ մը հայ երգիչներ կոչ ուղղած են՝ Մայիսին Պաքուի մէջ կայանալիք «Եւրոտեսիլ-2012» երգի միջազգային մրցումը պոյքոթի ենթարկելու: Կոչին տակ ստորագրած են Արթուր Գրիգորեան, Նունէ Եսայեան, Հայկօ, Արթուր Իսպիրեան, Էմմի, Նադեժդա Սարգսեան, Էրիկ, Վարդան Բադալեան, Էւա Ռիվաս, Լիլիթ Յովհաննիսեան, Վահրամ Պետրոսեան, Արման Յովհաննիսեան, Ալլա Լեւոնեան, Արամօ, Ռազմիկ Ամեան,  Էմմա Պետրոսեան, Արսէն (Մրօ), Սոֆի Մխէեան, Յասմիկ Կարապետեան, Այտա Սարգսեան,  Արսէն Գրգորեան եւ Նառա:

Կոչ-յայտարարութեան մէջ նշուած է. «Մենք հրաժարւում ենք ելոյթ ունենալ մի երկրում, որը յայտնի է հայերի զանգուածային ջարդերով եւ կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատեացութիւնը հասցուած է պետական քաղաքականութեան մակարդակի:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերութեանը՝ հրաժարուել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ յայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եւրոտեսիլ-2012»ին, եթէ Եւրոպական հեռարձակողների միութիւնը որոշի մրցոյթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կը տիրի համերաշխութեան եւ հաւասար մրցակցութեան այն պիտի մթնոլորտ, ինչն առկայ էր անցած տարի Հայաստանում անցկացուած «Մանկական Եւրոտեսիլ»ի օրերին, որին, ի դէպ, Ատրպէյճանը չմասնակցեց:

«Յայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եւրոտեսիլի» հետագայ բոլոր մրցոյթներին»:

comments

Advertisement