* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Քաշաթաղի Մէջ Թերթ Կը Հրատարակուի

Saturday, 27 March 2010     |    |   

Source: Asbarez
Tags: kashatagh, lachin, nagorno karabakh

ՔԱՇԱԹԱՂ.- ԼՂՀ կառավարութեան ջանքերով, 2009ի Հոկտեմբերին, Քաշաթաղի մէջ կեանքի կոչուած է <<Մերան>> ընկերութիւնը, որ նոյն տարեվերջին լոյս ընծայած է շրջանային <<Մերան>> թերթի առաջին թիւը:

<<Մերան>> ընկերութեան խորհուրդի նախագահ Խաչիկ Բաղդասարեանի տեղեկութիւններով, <<Մերան>>ը լոյս կը տեսնէ ամիսը երկու անգամ՝ 500 տպաքանակով։ Անիկա, բացի Քաշաթաղէն, կը տարածուի նաեւ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Հայաստանի հանրապետութեան մէջ։

Հաշուի առնելով, որ ԼՂՀ այլ շրջաններուն պէս Քաշաթաղը եւս կարիք ունէր շրջանային իր թերթին՝ Խաչիկ Բաղդասարեան <<Մերան>>ի ստեղծումը աւելորդ չի համարեր նոյնիսկ այժմու թերթերու առատութեան մէջ, որովհետեւ ԼՂՀ եւ ՀՀ բոլոր թերթերը չեն հասնիր իրենց։

<<Մեր տարածքի՝ Քաշաթաղի, բնակավայրերը իրարից հեռու են եւ կտրտուած, տեղեկատուական կապ չկայ: <<Մերան>>ը լրացուցիչ օղակ է, որով ժողովուրդը կը տեղեկացուի: Մենք անդրադառնում ենք Ղարաբաղի քաղաքական, տնտեսական նորութիւններին, մարդկանց կեանքին ու անցուդարձին>>, յայտնած է <<Մերան>> ընկերութեան խորհուրդի նախագահը, ըստ որուն, Քաշաթաղի մէջ քիչ են նաեւ պատկերասփիւռի ալիքները։ <<Մէկ ղարաբաղեան եւ երկու հայաստանեան ալիք ենք նայում, ձորերի գիւղերում ընդհանրապէս որեւէ ալիք չեն նայում:

Իսկ <<Մերան>>ը տարածուելու է բոլոր գիւղերում, անդրադառնալու է նաեւ օրէնսդրական փոփոխութիւններին, որոնք առնչւում են մարդկանց սոցիալական խնդիրներին, մշակոյթին: Օրինակ, ինչո՞ւ գիւղացին թերթից չիմանայ, թէ որերորդ երեխայի համար որքա՛ն գումար է ստանալու, ինչո՞ւ նման տեղեկութիւն ստանալու համար 50-60 քլմ. կտրի ու հասնի շրջկենտրոն՝ Բերձոր>>, աւելցուցած է Խաչիկ Բաղդասարեան:

<<Քաշաթաղի շրջանը, այսպէս ասած, <<Սփիւռք>> ունի՝ Քաշաթաղից Հայաստան տեղափոխուածներ կան: <<Մերան>>ը վաճառուելու է Երեւանի թերթի կրպակներում ու նախկին քաշաթաղցիները կարող են իրենց հին հարեւանների ու հարազատների մասին տեղեկութիւններ իմանալ <<Մերան>>ի միջոցով: Կարծում եմ, դա նրանց կը հետաքրքրի>>, յայտնած է <<Մերան>>ի խորհուրդի նախագահ Խ. Բաղդասարեանը:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement