ՀՀ նախագահն աշխատակազմում նշանակումներ է արել

By Armenpress | Sunday, 29 April 2018

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:

Ինչպես <<Արմենպրես>>-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նարե Դանիելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ, Կարինե Ավետիսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

comments

Advertisement